A
A
Աննա Գովելյանը 9-րդն է Եվրոպայում
Հայաստանի ծանրորդ Աննա Գովելյանը 9-րդ տեղը գրավեց նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր 52 կգ քաշային մարզուհին հանդես եկավ Բ խմբում: Նա երկամարտի 174 կգ արդյունքով ժամանակավոր գլխավորեց աղյուսակը: Սակայն Ա խմբի մասնակիցների ելույթներից հետո մեր մարզուհին նահանջեց մինչեւ 9-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռումինուհի Քրիստինա Յովուն, որը երկու վարժություններում բարձրացրեց 210 կգ ծանրություն: Այսօր պայքարի կբռնվեն մեր երեք ծանրորդներ՝ կանանցից Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ), տղամարդկանցից՝ Վանիկ Ավետիսյանը եւ Ռոստամ Կարապետյանը (69 կգ): Առաջին երկուսը նախնական տվյալներով հավակնում են մեդալների: