Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճակատում այս պահին սննդամթերքի կարիք չկա. ԱԻՆ

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman18

Շարունակվում է Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը Սիրելի հայրենակիցներ, Շնորհակալություն ենք հայտնում ձեր սրտացավության, արագ արձագանքի, Արցախին ցուցաբերած աջակցության համար: ՀՀ ԱԻ նախարարությունը, մշտական կապի մեջ լինելով թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծված Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հետ, ներկայացնում է այս պահի առաջնահերթ կարիքների ցանկը.

  • քնապարկեր
  • թիկնոց-անձրևանոցներ (плащ-накидка)
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • ներքնազգեստ:
Որպես օգնություն տրամադրվող դեղորայքն անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ առողջապահության նախարարության հետ: Սննդամթերքի կարիք այս փուլում չի զգացվում: Բոլոր այն անձինք և կազմակերպությունները, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի): Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի: ՀՀ ԱԻՆ