Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «Մենք ունենք անհրաժեշտ պետական միջոցներ բանակը հզորացնելու». վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Abrahamyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Գյումրիում վստահեցրեց, որ Հայոց բանակը համալրված է անհրաժեշտ զինտեխնիկայով, եթե համալրված չլիներ, այսօր չէինք պարտադրի հրադադար: Իսկ բնակչության կողմից Արցախ ուղարկվող օգնությունը, ըստ վարչապետի, նախատեսված է զինվորների ընտանիքների համար, ոչ թե բանակի: «Դա ժողովրդի սրտի ցանկությունն է, մենք դեմ ենք որպես իշխանություն, որովհետեւ այդ հնարավորություններն ունենք եւ դրա կարիքը չկա: Չենք էլ կարող որեւէ մեկի կամքին բռնանալ, խոչընդոտել, եթե ինքը սրտանց ցանկություն ունի օգնելու: Որ գալիս էի Գյումրի, Գյումրիից երկու-երեք մեքենա էր գնում բեռնատար, գրված էր՝ օգնություն Գյումրիից, հիմա մենք հո՞ չենք կարող չթույլատրել», -ասաց Հովիկ Աբրահամյանը: Մանրամասներն՝ այստեղ