Մայրը վերջապես տեսել է վիրավոր որդուն (տեսանյութ)
26-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Ազատ Ստեփանյանն Արցախից կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ապրիլի 4-ին։ Մայրը հուզմունքը չի թաքցնում. այսօր վերջապես հաջողվել է տեսնել որդուն. «Շատ ուրախ եմ, որ տեսա իրեն: Թեկուզ բազմաթիվ վնասվածքներով, բայց իր ոգին, մարտական տրամադրվածությունը, հենց հիմա էլ, ասում է՝ շուտ արեք ամեն ինչ, ես գնում եմ, իմ զորքն ինձ է սպասում»,-պատմեց Ժաննա Խուդոյանը: Զինվորական գործի նկատմամբ Ազատը հետաքրքրություն մանկուց է ունեցել: Այսօր կապիտանը երկրորդ անգամ էր վիրահատվում: Մոր խոսքով՝ դեռևս երեք, չորս վիրահատություն պիտի իրականացվի՝ ոտքը պահպանելու համար: Մի քանի անգամ պետք է վիրահատվի նաեւ ապրիլի 2-ին վիրավորված 25-ամյա սպա Գևորգ Բաղդասարյանը: «Մարտի ժամանակ փորձել են դիրք գրավել, կրակոցից մտել ու վզից դուրս է եկել: Հիմա վիրահատել են, լավ է վիճակը: Նույնիսկ այդ վիճակում ծնողներին ասում է՝ էլի գնալու եմ»,-նշեց նրա ազգականներից Արտուշ Կնյազյանը: Մանրամասները՝ տեսանյութում