Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությունը

Հասարակություն
danak

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող  քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությունը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ 2016 թվականի փետրվարի 22-ին Արմենիա ՀԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի թափանցող և զույգ ազդրերի կտրած-ծակած վերքերով բժշկական օգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Ասատրյանը: Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Ասատրյանին դանակի գործադրմամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մարտի 31-ին  մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Մ. Պալատայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում մեղադրյալի մատնանշած վայրից հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին