Մենք երբեք խաղաղապահներին դեմ չենք եղել. Զուրաբյան
Խաղաղապահների թեման առաջին անգամ շոշափվել է բուդպեշտյան գագաթնաժողովում, որ կազմակերպվել էր ԵԱՀԿ շրջանակներում։ Այդ թեման միշտ էլ արծարծվել է։ 97-ին էլ է արծարծվել բազմազգ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին, ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ըստ նրա, Մինսկի խմբի բոլոր պլաններում էլ եղել են խաղաղապահները: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե մեզ մոտ ութսունականների զենք է, Զուրաբյանը հիշեցրեց հանրապետական պատգամավորներից մեկի այն խոսքը, թե «նա նկատի չուներ, որ մենք չունենք արդիական զենքեր, ուղղակի դրանք չեն կիրառվել»։ «Հարց է՝ ինչու չեն կիրառվել»,-հարցնում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
«Մենք երբեք խաղաղապահներին դեմ չենք եղել, Տեր-Պետրոսյանն այն ժամանակ միայն թուրքիայի մասնակցությանն էր դեմ, որովհետև ինքը շրջափակել էր Հայաստանը և դարձել հակամարտության կողմ»,- ասում Է Լևոն Զուրաբյանը