Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ-ում խաղաղապահներ տեղակայելու ահնրաժեշտություն չկա. Ա. Ռուստամյան

Քաղաքականություն
armen-rustamyan

ԼՂՀ-ում խաղաղապահներ տեղակայելու ահնրաժեշտություն չկա, քանի դեռ ԼՂՀ Զինված ուժերը կարողանում են վերահսկել իրադրությունը: այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԼՂՀ-ում խաղաղապահներ տեղակայելու մասին հարցին; « Դա կարող է մտնել ինչ-որ երկրների քաղաքական շահերի մեջ: Դա ես նույպես չեմ բացառում»,- ասել է նա; «Եթե նման առաջարկություններ հնչել են, որ կարող է լինի անհրաժեշտություն, մենք պարզապես դեմ չենք արտահայտվել եւ առանձնապես ոգեւորված էլ չենք»,- նույն հարցի մասին ասել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել  Գերմանական Deutsche Welle-ին, և այն հարցին, թե ինչու Հայաստանը չի ցանկանում, որ հակամարտության գոտում լինեն խաղաղապահ ուժեր, օրինակ ռուսական, Սարգսյանը պատասխանել է. «Մենք երբեք դրան դեմ չենք արտահայտվել, սակայն համարում ենք, որ այս հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի»,- ընդգծել է Սարգսյանը: