Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տվյալներ. 36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman

Նոր տվյալներ են հրապարկվել  ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի կորուստների մասին։ Հայկական կողմը  տվել է 36 զոհ (9 սպա, ենթասպա, 27 սերժանտ, շարքային, պայմանագրային) եւ 122 վիրավոր (24 սպա, ենթասպա, 98 սերժանտ, շարքային, պայմանագրային): Ի դեպ,  երեկ նշված 32 զոհի թիվն էլ դարձել է 36, քանի որ գտնվել է անհետ կորած 25 հոգուց 4-ի մարմինը: Ներկայումս անհետ կորածների թիվը 21-ն է։ Տվյալները ներկայացրել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը։