Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Հոսպիտալում բուժվող զինծառայողները հիշում են իրենց հետ կատարվածը  (տեսանյութ)

Քաղաքականություն
zinvor-nkarrrr

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացողներից մեկը 19-ամյա Դավիթ Գրիգորյանն է: Այսօր նա լրագրողներին պատմեց, թե ինչպես է հակառակորդի կողմից վիրավորում ստացել. «Դասակի հրամանատարի շնորհիվ եմ փրկվել: Միանգամից 2 ականի վրա եմ պայթել, ինքն է ինձ եկել, հանել: Պայթեցի, տեսա, որ մի ոտքս չկա, շալվարիս գոտիով ոտքս կապեցի»: Հետո ընկերներն են իրեն օգնել: Հիմա բուժումն ընթանում է դրական հունով, սակայն զինծառայողին մի բան է հուզում. «Որ տղերքը դիրքերում են, իսկ ես այստեղ»: Մեկ այլ պալատում շարքային Նարեկ Վարդումյանն է: Նրա կոնքի հատվածում բեկոր է մտել: «Զորամասի տարածքում էինք մենք, այդ գիշեր պետք է մնայինք, հանգստանայինք: Սկսեցին կրակել, մենք որպես օգնական ուժ պետք է գնայինք դիրքեր: Մեզ այդ ժամանակ խփեցին: Հետո տղերքն իմացան, որ ես վիրավոր եմ, եկան, քաշեցին, տարան»,-հիշում է նա: Հարցին՝ պատրա՞ստ է նորից գնալ սահման, Նարեկն անվարան պատասխանեց. «Իհարկե, պատրաստ եմ: Հիմա բուժվելու եմ ու միանգամից գնամ այնտեղ»: