Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր տեղի կունենա փակ նիստ (տեսանյութ)

Քաղաքականություն
_3maAWl_NB0

ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ զրուցել է ԼՂՀ իշխանությունների հետ, որոնք իրենց երախտագիտությունն են հայտնել միասնականության, աջակցության համար: Էդուարդ Շարմազանովը նաեւ նշեց, որ այսօր ժամը 18:30 ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա փակ նիստ: Այդ մասին ԱԺ փոխնախագահը զրուցել է ՀՀ վարչապետի, ՀՀ Պաշտպանության նախարարի եւ ԱԳ փոխնախարարի հետ: Փակ նիստին կմասնակցեն բոլոր ցանկացող պատգամավորները: այս պահին ԱԺ-ն քննարկում է "Հրազդան ցեմենտ"գործարանին ազատելու կուտակված տույժերից ու նրա բաժնետոմսերը ՎՏԲ բանկին փոխանցելու մասին: Հարցը ներկայացնում է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Արծվիկ Մինասյանը քվեարկել կառավարությունում այս նախագծի հետ կապված: Նախարարը հայտարարեց՝ եթե ինքը դեմ լիներ որեւէ նախագծի, ապա այն չէր բերի ու ներկայացնի ԱԺ-ում: