A
A
Ստեփանակերտի պատասխանը Ադրբեջանին (տեսանյութ)
Տոնաշեն գյուղի բնակիչ Փարավոն Եդիգարյանը շաբաթ օրը Ստեփանակերտի հիվանդանոցի մոտ սպասում է թոռան վիրահատությանը։ Թոռը Մատաղիսի գյուղապետն է, որ վիրավորվել է հակառակորդի գնդակից։ Խաղաղ բնակչության նկատմամբ զինուժի կիրառումը ոտքի է հանել Արցախի ազատամարտի մասնակիցներին։ Մանրամասները՝ տեսանյութում, որը նկարահանվել է հակառակորդի՝ Մատաղիս եւ Թալիս բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերից հետո Ստեփանակերտում։