Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անցնել հասցեական գնահատականների և մշակել կոնկրետ պլան»

Քաղաքականություն
41036bf70cff736278f3d3907ebbbfa6

Արդեն երկու օր է` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում է ակնհայտ ռազմական գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։ Ու թեև ժամեր առաջ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն իրականում շարունակվում են ադրբեջանական սադրիչ ռազմական գործողությունները և հրետակոծությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի նկատմամբ։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային կառույցներին և քաղաքակիրթ աշխարհին , կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններից ու կոչերից անցնել հասցեական գնահատականների և մշակել կոնկրետ գործողությունների պլան՝ Ադրբեջանի սանձարձակ պատերազմական գործողություններին վերջ դնելու համար։ Այլապես, ռազմական գործողությունները կտարածվեն ամբողջ տարածաշրջանով, որն էլ հղի է մոլորակի վրա մի նոր թեժ կետի առաջացմամբ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով։ Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն