Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտել է հրադադարի խախտումը ԼՂ շփման գծի երկայնքով

Պաշտոնական
B4A99B55-3C98-48EF-8E17-B9A8D3276986_w1000_r1_s

Ամերիկայի ՁԱՅՆ Միացյալ Նահանգները կտրուկ դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին. "Միացյալ Նահանգները ամենախիստ ձեւով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում: Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խուսափել իրավիճակի սրումից եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Անկայուն իրավիճակն ապացույցն է, որ կողմերին անհրաժեշտ է անմիջապես բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ: Մենք վերահաստատում ենք, որ չկա հակամարտության ռազմական լուծում: Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները պատրաստ է հաստատակամորեն աշխատել կողմերի հետ՝ բանակցությունների միջոցով տեւական խաղաղության հասնելու նպատակով", - ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարության մեջ: