A
A
Զինված հանցախմբի գործով կալանավորված քույրերն ազատ են արձակվել
Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործի շրջանակներում կալանավորված քույրերը՝ Ասյա Մկրտչյանը եւ Մարինե Կաթանյանը գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրանց պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ նշելով, որ վճարվել է 1 մլն դրամ գրավը: Հիշեցնենք, որ պաշտպանները՝ Ինեսա Պետրոսյանը եւ Գիվի Հովհաննիսյանը, միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ նրանց խափանման միջոցը գրավով փոխարինելու համար: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 31-ին բավարարել է միջնորդությունը եւ յուրաքանչյուրի համար սահմանել գրավ 500,000 դրամի չափով: