A
A
Հավելյալ ուժերի կարիք չկա. Դավիթ Բաբայան
«Հիմա սահմանին լարվածությունը դեռ շարունակվում է, բայց իրավիճակը վերահսկելի է»,- «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից գնդակոծությունը շարունակվում է։ «Սա նույնն է, ինչ անում են ահաբեկիչները Եվրոպայում։ Կրակել են դպրոցի, մանկապարտեզի վրա։ Փոքրիկ երեխայի կորուստը համընդհանուր ցավ է հայության համար»,-շեշտեց նա։ Հարցին, թե արդյո՞ք վետերանների հավաք կա՝ սահմանին գնալու համար, հավելյալ ուժեր պե՞տք են, պարոն Բաբայանն ասաց. «Մարդիկ ուզում են գնալ, բայց դրա կարիքը չկա։ Պաշտպանության բանակն ամբողջությամբ կատարում է իր պարտականությունները»։