Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ մեդիադաշտում կլիմայի փոփոխության անհանգստացնող նշաններ են. ԵՄԱ

Հասարակություն
mamul

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի վերլուծական հոդվածը հրապարակվել է Հարավային Կովկասում կատարվող կամ այդ տարածաշրջանի համար կարևոր իրադարձությունների լուսաբանմանը նվիրված, վեց լեզուներով թողարկվող JAMnews վեբ-պորտալում: Առավել խնդրահարույց երկրներում լրագրողների հանդեպ հետապնդումների աճի և Եվրամիության անդամ երկրներում մեդիա օրենսդրության սկանդալային փոփոխությունների ֆոնին` Հայաստանը խոսքի ազատության առումով անվտանգ ծովախորշ է թվում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այստեղ վաղուց ոչինչ չի փոխվում ո՛չ դեպի լավը, ո՛չ դեպի վատը: Հեռուստատեսությունը, որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր, շարունակում է քաղաքական աչալուրջ վերահսկողության տակ մնալ, ռադիոն խրվել է երաժշտական-ժամանցային ձևաչափում, անկախ հետաքննական լրագրությունը կարողանում է գոյությունը պահպանել բացառապես արտասահմանյան դրամաշնորհների հաշվին: Փոխարենը՝ առցանց և տպագիր մամուլի ազատությունը` ոչինչ, բացի սեփական ֆինանսական հնարավորություններից, չի սահմանափակում: Չկան ճաղերի հետևում կամ դրամական տուգանքների ծանրության տակ հայտնված լրագրողներ: Եվ նույնիսկ «եվրասիական քամիները», որոնցից ժողովրդավար հանրությունը զգուշանում էր ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, հայաստանյան այդ ծովախորշի թվացյալ անդորրը չխաթարեցին: Սակայն մթնոլորտային տատանումների հանդեպ զգայուն դիտորդները չեն կարող չնկատել կլիմայի փոփոխության մտահոգիչ նշանները: Այդ առումով խորհրդանշական էր Հայկական բանակի օրը՝ հունվարի 28-ին կայացած միջոցառման ժամանակ հայկական իշխող շրջանակների ներկայացուցիչների արձագանքը լրագրողների անհարմար հարցերին: «Զզվանքս գալիս ա», – այսպիսի «վերամբարձ» խոսքերով ամփոփեց իր անցումը լրագրողների շարքերի միջով ԱԱԾ տնօրեն (փետրվարի 12-ից նշանակվել է նախագահի խորհրդական) Գորիկ Հակոբյանը՝ ի պատասխան իր ղեկավարած կառույցում սպասվելիք փոփոխությունների մասին հետաքրքրվողներին: Իսկ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հրաժարվելով մեկնաբանել իրեն վարկաբեկող ասեկոսեները, որևէ այլ փաստարկ չգտավ, քան լրագրողներին հայտարարելը. «Դու հանրության ներկայացուցիչ չես…» (իմա՝ «ես պարտավոր չեմ ձեզ ոչինչ բացատրել»): Այս դրվագներով տեսանյութերը լայն տարածում գտան վիրտուալ տարածքում՝ առաջացնելով մի շարք արձագանքներ: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը փորձեց լրագրողների հետ հոգևոր հովվի և ուժային կառույցի ղեկավարի «բարձր մակարդակի հարաբերությունների» էությունը բացատրել իր խմբագրականում. «Նրանք վստահ են, որ բոլոր լրագրողները «ոտի տակ ընկնող», «շառ անող», «պատվերով գրող» ինչ-որ կասկածելի անձնավորություններ են, որոնց անհասկանալի պատճառներով պետք է հանդուրժել»: Քննադատության հանդեպ ուժեղացող իմունիտետն ու հեղինակազրկման ռիսկերի անտեսումն ավելի ու ավելի բնորոշ են դառնում իրենց երկրի տերը համարող բարձրաստիճան պաշտոնյաներին և օլիգարխներին, որոնք հիմնականում նույն դեմքերով են ներկայանում: Տարբեր ասպարեզներում նրանց մասնավոր շահերը և փոփոխություններին ընդդիմանալը միշտ էլ զարգացմանը խոչընդոտող գործոններ են եղել, այդ թվում նաև՝ մեդիա ոլորտում: Ընդ որում, հենց միջազգային հեղինակությունը պահելու մտահոգությունն էր, որ ստիպում էր պաշտոնական Երևանին՝ ինչ-որ հարցերում զիջումների գնալ քաղաքացիական հասարակության և իրենց իրավունքները պաշտպանող լրագրողների պահանջներին: Որպես արդյունք՝ 1990-ականների վերջին հաջողվեց կանխել պետական հեռարձակողի պահպանումը, որն, ըստ խորհրդարանում առաջին ընթերցումն անցած օրինագծի, պետք է համագոյակցեր ստեղծվող՝ «դե- յուրե» հանրային հեռուստաընկերության հետ: Հետագայում չեղարկվեց ԶԼՄ-ների պարտադիր գրանցումը, հետ մղվեցին համացանցի ազատության դեմ ոտնձգություններն ու ոչ լոյալ մամուլի վրա դիֆամացիոն հայցերով ճնշում գործադրելու՝ իշխանամերձ ուժերի փորձերը: Ավելին՝ այստեղ