Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում

Սպորտ
amn-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այս տարվա մայիսին կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մայիսի 28-ին «Լոս Անջելես Մեմորիալ Քոլիզեում» մարզադաշտում մեր թիմը կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտում կհանդիպի Սալվադորի ազգային թիմի հետ: