Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնաժողովն «ուսումնասիրեց» Մ. Սեդրակյանի հայհոյանքը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a7fe0468b13413eaeff70dfc9a9b32cd

ԱԺ Էթիկայի հացերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր լսեց լրագրողական երեք ՀԿ-ների ներկայացուցիչների պարզաբանումները՝ իրենց դիմումի վերաբերյալ: Դիմումով «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները պահանջում էին քննել ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը, որը փետրվարի 19-ին ԱԺ-ում վիրավորել ու հայհոյել էր լրագրողներին: Նիստի ընթացքում մասնակից իգական սեռի ներկայացուցիչները դուրս եկան դահլիճից. հանձնաժողովի տղամարդ ներկայացուցիչները այդպիսով ցանկանում էին առանձին ուսումնասիրել՝ իսկապես հայհոյանք եղե՞լ է, թե ոչ: Նիստից հետո հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ որեւէ բան չի ասելու, քանի որ ապրիլի չորսին դեռ պիտի լսեն Մհեր Սեդրակյանին: