A
A
Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Այսօր, ժամը 17.30-ին մոտ աջ ուսի հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել պայմանագրային զինծառայող։ Նա հրազենային վիրավորում է ստացել Տավուշի սահմանագոտում՝ հակառակորդի արձակած գնդակից։ Տեղեկությունը հաստատել է։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողի վիճակը բավարար է: Հիշեցնենք, երեկ երեկոյան էլ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների: