«Գլուխը սափրելով էլ կարելի է բողոքել, պառկելով էլ» (տեսանյութ)
Ի զորակցություն Ռուզաննա Եղնուկյանի և ընդդեմ ոստիկանական բռնությունների` «Հայ կանանց ճակատն» Ազատության հրապարակում ստորագրահավաք է նախաձեռնել։ Ապրիլի 7-ին նախաձեռնության անդամները նաև երթ են անցկացնելու։ Ճակատի անդամներից Կառա Չոբանյանը ժպիտով է ընդունում քննադատությունները «Նոր Հայաստանի» հասցեին, թե ակցիաների ժամանակ առաջին շարքերում կանանց են կանգնեցնում. «Այստեղ ոչ ոք գործ չի տալիս՝ սա դու ես անում, դու այն ես անում։ Կանայք իրենք նախաձեռնել են ու դուրս են գալիս»։ Ըստ նրա՝ անընդունելի է կանանց քննադատել քաղաքական և քաղաքացիական պայքարիր մեջ ներգրավված լինելու, ասֆալտին պառկելու համար. «Այսինքն՝ հույն, ֆրանսիացի, արաբ կինը կարող է պառկել գետնին, իսկ հենց հայ կինը չի՞ կարող։ Նախ՝ հայ կին արտահայտությունը չեմ ընդունում։ Պայքարի մեջ բոլոր ձևերն էլ ընդունելի են»։ Կառա Չոբանյանը վստահ է՝ եթե մարդը դուրս է եկել ցույցի, պետք է մտածի պայքարի բոլոր մեթոդներն էլ կիրառելու մասին. «Ինքը գլուխը սափրելով էլ կարող է բողոքել, պառկելով էլ»։ Մանրամասները՝ տեսանյութում