A
A
Հայ պատգամավորները վերադարձել են Բրյուսելից
Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցող պատվիրակությունն արդեն Հայաստանում է: Բրյուսելի օդանավակայանի փակ լինելու պատճառով նրանք Երեւան են ժամանել այլ ճանապարհով. «Մեքենայով գնացինք Ֆրանկֆուրտ, որտեղից էլ արդեն մեր տոմսերն օգտագործելով՝ մեկնեցինք Մոսկվա, հետո՝ Երեւան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Հիշեցնենք, որ հայկական պատգամավորական պատվիրակությունը Բրյուսելում էր ահաբեկչության օրը ու չէր կարող վերադառնալ Հայաստան, քանի որ օդանավակայանը փակ էր: