Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները փրկարարներին ճանապարհ չեն տվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
AIN

Երևանի «Դվին» հյուրանոցի առաջին հարկում այսօր ժամը 13.28-ին այրվել են ավտոկայանատեղի նոր շինարարության պենոպլաստի սալիկներ: Այս մասին լրագրողներին ասաց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Գարեգին Հակոբյանը՝ ավելացնելով, որ դեպքի վայր մեկնած 2 մարտական հաշվարկը կարողացել են  հրդեհը մեկուսացնել ժամը 13.46-ին՝ 12 րոպեում. «Զոհեր, վնասվածքներ ստացողներ չեն եղել: Հրդեհի առաջացման պատճառները մեր տեսչության աշխատակիցները կպարզեն ու լրացուցիչ կհաղորդեն: Իսկ վնասներն ընդհանուր հաշվարկով 7 գծամետր պենոպլաստի հատված է այրվել, հալվել է»: Իսկ թե ինչու են փրկարարները ուշ հասել դեպքի վայր, Գարեգին Հակոբյանը նշեց, որ դա հիմնականում պայմանավորված է ուշ ահազանգով ու խցանումներով. «Բացի այդ, մեքենաներից մեկը լռվել-մնացել էր ճանապարհին. մեր հարգելի վարորդները շատ ժամանակ ճանապարհ չեն տալիս: Ես ուզում եմ առիթից օգտվել ու ասել, որ հնարավորության դեպքում իրենք եւս փորձեն աջակցել ԱԻՆ արագ արձագանքման բոլոր մեքենաներին»: