A
A
Վթարային վայրէջք Վնուկովոյում
UTair ավիաընկերության Բոինգ 737-800 ինքնաթիռն այսօր վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։ Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Մոսկվայից Սուրգուտ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ուղևորները հայտնել են, որ թռիչքի ժամանակ պայթյունի թույլ ձայներ են լսվել, ապա կրակ է երևացել, ինչից հետո որոշում է կայացվել տեխնիկական պատճառներից ելնելով վայրէջք կատարել։ Զոհեր և տուժածներ չկան։ Հիշեցնենք, երկու օր առաջ էլ կործանվել էր Դուբայից Դոնի Ռոստով մեկնող Բոինգը։