Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրեցի երկու ընտանիքի կյանքը փոխվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
yntaniq

Տարիներ շարունակ վագոն-տնակներում բնակված գյումրեցի երկու ընտանիք այսուհետ նոր բնակարանում կապրի։ SOS Gyumri թիմն այդ մասին արդեն տեղեկացրել է նրանց։ «Ապրես, Հայկ ջան»,- նոր բնակարանի մասին իմանալուց հետո տիկին Իզաբելայի արտասանած բառերն են։ Կինն ապրում է երեխաների հետ՝ ուրիշի տնակում, քանի որ իրենցն ավելի վատ վիճակում է գտնվում։ Ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, ուրախ լուրի մասին ինքն էլ կիմանա։ Մեկ այլ վագոն տնակում Աստղիկ Թադևոսյանն ու երեք անչափահաս երեխաներն են։ Ապրում են նպաստի գումարներով, աշխատանք չկա, տնակ տաքացնելը հարևանների օգնությամբ է միայն հաջողվում, նոր տուն ունենալու մասին չեն էլ երազել։ SOS Gyumri թիմը բարի լուրը հասցնում է նաև նրանց։ Մանրամասները՝ տեսանյութում