Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ.Միլզ. «Հայաստանի առջև մի շարք կարևոր մարտահրավերներ կան»

Քաղաքականություն
download

«Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը որոշակի դրվատանքով է խոսում տնտեսության բնագավառում, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտում, ապրելակերպի մակարդակում և կառավարության կողմից ժողովրդին մատուցվող ծառայությունների որակում Հայաստանի ձեռքբերումների մասին: Սակայն նա նշում է նաեւ, որ կան օբյեկտիվ պատճառներ, որոնք դժվարություններ են ստեղծում Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին։ Այդ դժվարություններից նա մասնավորապես առանձնացնում է Ռուսաստանի տնտեսության անկման ազդեցության փաստը: Դեսպանը նշում է նաեւ մի շարք մարտահրավերներ, որոնց համար Հայաստանի կառավարությունն ունի լուծումներ գտնելու ու դրանք հաղթահարելու կարիք։ «Կա նաև չարաշահումների՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրը։ Եվ սա մի բան է, որը որպես կարևոր մարտահրավեր, նշվել է և՛ ամերիկահայերի հետ իմ հանդիպումների ընթացքում, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ ընդդիմության կողմից: Ըստ այդմ, կառավարությունը պետք է լուծում տա այդ կարևոր խնդրին», - ասում է ԱՄՆ-ի դեպանը: Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում