Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նազարյանի ելույթը բարկացրեց Բագրատյանին (տեսանյութ)

Տնտեսություն
nazaryan

Այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ելույթը Ազգային ժողովում բարկացրեց Հրանտ Բագրատյանին: Երբ Նազարյանը սկսեց թվարկել այն երկրները, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի թանկ է, քան Հայաստանում, Բագրատյանը միջամտեց՝ նշելով, թե այնտեղ աշխատավարձերը չորս անգամ բարձր են: Բանավեճը շարունակվեց Նազարյանի ամբողջ ելույթի ընթացքում: «Ձեր վարչապետության ժամանակվա բոլոր հայեցակարգերից հրաժարվում եք, հիմա ուրիշ բան եք ասում: Այն ժամանակ մեզ համոզում էիք, որ սոցիալիզմը լավ բան չի, որ պետք է լինել ազատական գաղափարների կրող, այսօր նորից մեզ բերում, մտցնում եք սովետական ժամանակաշրջանի իրավիճակի մեջ »,-նշեց Նազարյանը: Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի մասին՝ Ռոբերտ Նազարյանը նշեց, թե հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը, հանձնաժողովը քննարկում է կազմակերպել ՀԷՑ-ի ներկայացուցիչների հետ՝ նրանց հանձնարարելով ուսումնասիրել հաշվիչների ժամային խախտումների վերաբերյալ բողոքները: Ի դեպ, հանձնաժողովն այդ դեպքերով վարչական վարույթ է հարուցել, որի վերաբերյալ համապատասխան եզրակացություն կտա: