Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներիհամաձայն, մարտի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդիկողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հաուբից տիպի հրանոթներից, 60 և82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17տիպի նռնականետերից, հայ դիրքապահներիուղղությամբ արձակվել է ավելի քան 23000 կրակոց: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ հակառակորդի դիվերսիոն խմբերը ժամանակին հայտնաբերվել են: Վերջիններս,կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվիրադրությանը և շարունակում են առաջնագծում հանդես գալ պարտադրողի դերում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն