Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

63-ամյա դերձակն այդպես էլ չծերացավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
d

Ֆիրդուսի անունով հայտնի շուկայում դերձակությամբ զբաղվող տիկին Սուսաննան մտաբերում  է՝ երբ է առաջին անգամ թելն ու ասեղը ձեռքը վերցրել։ «68 թվին մի անգամ ասի` մամ, կարի շորս, ասեց չէ, չեմ կարի, ասացի լավ... մի հատ մեծ հայելի ունեինք, շատ մեծ սեղան ենք ունեցել, բալկոն ունեինք, այնտեղ միշտ հավաքվում էինք, շորը փռել եմ, նայել եմ հայելու մեջ ինձ, նկարել։ Առաջինը նկարելով եմ կարել»։ der Տիկին Սուսաննայի աշխատավայրը մի հին սենյակ է, որի հետ հիշողություններով է կապված. «Շատ հին տուն է, ընկերուհուս տատիկի տներն են, 100 տարուց ավել են այս տները, շատ սիրուն տներ էին՝ մեր մանկության, տատիկի մոտ վազում էինք, ուրախանում»։ h Կար ու ձևն այդ ժամանակ սոսկ  զբաղմունք  էր, սակայն մասնագիտություն դարձել է հինգ տարի առաջ։ Հաճախորդները նախորդ տարիների համեմատ շատ չեն. արտագաղթը իր գործի վրա էլ է ազդել։ «Սա հիմա անում եմ այնքան որ ապրելու համար, ոչ թե փող մուրալու»։ Հեշտ չէ հասկանալ ու  գոհացնել բոլոր հաճախորդներին. «Ճիշտ է՝ լինում է, որ շատ են ջղայնացնում, ասում եմ գնա՛, չեմ անում, իրանք էլ գոռում են՝ կանես, ասում եմ՝ չեմ անում, ես եմ իմ գլխի տերը, դու ո՞վ ես, որ ինձ թելադրես։ Տարբեր են մարդիկ՝ հիմնականում՝ անկիրթ են»։ ddddd Լինում են նաև տարօրինակ ցանկություններ։ «Վերնիսաժում ծախում են էժան շորեր, բերել ա մի հատ մարդ շորը սարքել ա տալիս՝ մորքուր, ցավդ տանեմ, այնպես արա՝ յառլիկ, գները վրան երևա էլի, ասի՝ ուզում ե՞ս մի երկու հատ էլ յառլիկ դնեմ վրեն»,- հիշում է տիկին Սուսաննան։ Աշխատանքի ընթացքում նաեւ սեփական փիլիսոփայությունն է ձեւավորել  տղամարդու և կնոջ իրավունքների  վերաբերյալ։ «Առաջվա մեր տղամարդկանց պատիվը ո՞նց էր, հիմա կանայք են անում։ Կանայք մեր շատ լավ են, արդեն կանայք են հանում ձեռները ջեբներից։ Մայրիշխանությունը լավ էլ գնում է»։ dd 63-ամյա կինը հպարտանում է երիտասարդ տեսքով։ Գաղտնիքն այլոց նկատմամբ բարեհաճ լինելով է բացատրում ։ Սիրում է նաև սպորտով զբաղվել։ «Մեր հարևանի հետ եմ միշտ հեծանիվ քշում, գալիս ենք հայաթ ենք մտնում հարևանն ասում է՝ վաայ, Մարտին ջան, սա քո աղջիկն է՞։ Ասում է չէ՝ Սուսանն ա, Ալմաստ տոտայի աղջիկն է»։ s