Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրցաձորում առյուծները մարդ են հոշոտել. Սիլվա Ադամյան

Կարևոր լուրեր Հասարակություն
Lion-420x279

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում  բնապահպան Սիլվա Ադամյանը ահազանգել է. «Հարգելի գործընկերներ: Սարսափելի լուր ստացանք այսօր Ուրցաձորի առյուծների կացարանից: Պարզվում է կենդանիները մարդ են հոշոտել: Մեր բազմաթիվ պահանջները` ժամանակ առ ժամանակ թարմացնել նյութերը` կապված առյուծների Ուրցաձորի կացարանի հետ, անուշադրության արժանացան: FPWC կազմակերպությունը պարտավոր էր դա անել, քանի որ միջազգային, պետական մակարդակով ստանձնել էր կենդանիների տեղափոխությունը և խնամքը` դրա համար ստանալով համապատասխան միջոցներ շատ ճանաչված միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունների կողմից: Մանրամասները ճշտելուց հետո կտեղեկացնենք հանրությանը իրավիճակի մասին»: