Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակվել են Ավետիսյանների տան սարսափազդու լուսանկարները. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
permyakov

Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվեց Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Ռուս սահմանապահ զորքերից հարցաքննվեց վերջին վկան, որն, ըստ էության, ոչինչ չուներ ասելու գործի էական հանգամանքների շուրջ: Վերջինս Ռոմիկ Խաչատրյանն էր՝ 20/11 սահմանապահ ջոկատի վարորդը, որը ուղեկալի մոտ գտնվող պոմպակայան է հասցրել զոդողին: Բանն այն է, որ դեպքից հետո Բայանդուրի ուղեկալի մոտակայքում գտնվող պոմպակայանի տարածքի կամրջի պարիսպները պոկված են եղել, զոդողն է այն ամրացրել, դատարանին հետաքրքրում էր, թե Պերմյակովի մարմինը կարո՞ղ էր տեղավորվել այդ պարիսպներից ներս: Վկայից ստանալով բացասական պատասխան՝ դատարանն անցավ փաստաթղթերի հրապարակմանը: Դատավոր Հարություն Մովսիսյանը, այնուհետ դատախազը մի քանի ժամ շարունակ սկսեցին ընթերցել փաստաթղթերը, որտեղ մանրամասնորեն շարադրված էին այս գործին վերաբերող փաստերը, ընդհուպ մինչեւ Ավետիսյանների ընտանիքի անդամների կրած հագուստները, նրանց դռան դիրքը, գույնը, ոստիկանություն ստացած հեռախոսազանգերը: Ամբողջական հոդվածը՝ այստեղ