Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում մեկնարկում է

Պաշտոնական
35e25f5d13606ead5b6c862b49374abe

Ինչպես յուրաքանչյուր տարի, Հայաստանը պատրաստվում է տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: 2016թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ շուրջ երկու ամիս շարունակ՝ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում, Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ: Սա բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում: Միջոցառումներ են անցկացվելու մի շարք թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում՝ ներգրավելով նաև երիտասարդությանը: Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները և Հայաստանի համայնքների միությունը: Հարկ է նաև նշել, որ երկամսյակի հագեցած ծրագրի ապահովման գործում իրենց զգալի ներգրավվածությունն են ունեցել Ֆրանկոֆոնայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի և Լիտվայի դեսպանությունները՝ կազմակերպելով այս առիթով բազմազան միջոցառումներ: ԱԳՆ