A
A
Ակտիվիստների են բերման ենթարկել Բաղրամյան պողոտայից (տեսանյութ)
Րոպեներ առաջ Ազգային ժողովի դիմացից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք են բերման ենթարկվել տասնյակ ակտիվիստներ։ Ակցիան կրում է «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագիրը։ «Ա1+»-ը հեռախոսով զրուցեց բերման ենթարկված ակտիվիստ Արայիկ Պետրոսյանի հետ, որը նշեց, որ ոստիկանական մեքենան, որում ինքը գտնվում է, կա 13 ակտիվիստ։ Նա նշեց նաև, որ ևս մեկ մեքենայով մասնակիցների են տեղափոխում բաժանմունք։ Մանրամասներ՝ ավելի ուշ