Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը չգիտի՝ քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ոչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tatoyan

Նորանշանակ ՄԻՊ Արման Թաթոյանը դեռ չի հասցրել ուսումնասիրել ու հասկանալ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե` ոչ. «Քննարկման փուլում են, և այն հայտարարությունները, որ ես արել եմ ԱԺ-ում, բնականաբար, ուժի մեջ են: Դրա համար ես ընտրվելուց առաջ ազնվորեն ձեզանից էլ խնդրեցի ժամանակ, որ ես ծանոթանամ»։ Արման Թաթոյանը չգիտի նաեւ, թե կլինի՞ արդյոք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ զեկույցը. «Հիմա ուսումնասիրում եմ հանրաքվեի վերաբերյալ իրավապահ մարմիններին ուղարկված ահազանգերը: Այս պահին ես արդյունքը կանխորոշող որևէ բան չեմ կարող ասել»: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ զեկույցը սկսել էր պատրաստել նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: ՄԻՊ-ը չպատասխանեց նաեւ հարցին, թե արդյոք մարդու իրավունքների խախտում չէ՞ր, որ Հայաստանի նոր Ընտրական օրենսգիրքը հրապարակվեց Վենետիկում, և ոչ թե Հայաստանում. «Մենք այս պահին ուսումնասիրում ենք նախագիծը և առաջիկայում կներկայացնենք դիրքորոշում՝ ոչ միայն նախագծի, այլև դրա ընթացքի վերաբերյալ»: Մանրամասներ՝ տեսանյութում