A
A
«Եղբայրս է նվիրել». ՊԵԿ նախագահը՝ իր միլիոնանոց նվերների մասին (տեսանյութ)
Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը պայքարելու է մենաշնորհների դեմ. այս մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստի ավարտից հետո: Իսկ թե ինչպես է նա անելու դա, Հովսեփյանը պատասխանեց՝ «մարտական»: Հարցին, թե որտեղից է նա կուտակել հսկայական գումարներ եւ միլիոնավոր դոլարների նվիրատվություն ստացել, ՊԵԿ նախագահը ասաց. «Դա եղբայրս է նվիրել: Նա ՌԴ-ում է ապրում եւ աշխատում»: Լրագրողների մյուս հարցերին նա հրաժարվեց պատասխանել ու հեռացավ: