Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց են թողնվել ամլացված 40 թափառող շներ

Հասարակություն
kendani

Մարտի 9-ին «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց են թողնվել ամլացված (ստերիլիզացված) 40 թափառող կենդանիներ։ Ամլացված կենդանիները «Յունիգրաֆ Իքսի» կողմից նաև բուժվել են և պատվաստվել տարբեր հիվանդությունների դեմ՝ կանխարգելելով հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը։ Ամլացված և բաց թողնված թափառող կենդանիներն ունեն տարբերակող վզկապներ։ Նշենք, որ «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն թափառող շների ամլացում (ստերիլիզացիա) իրականացնում է ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով։ kendani1 kend     «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ