Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վազգեն Սարգսյանի կերպարը պետք է օրինակ հանդիսանա մեզ համար». Ս. Օհանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran-2

Եռաբլուրն այսօր մարդաշատ էր։ Սպարապետի ծննդյան առթիվ մեծից փոքր հավաքվել էին՝ ծաղիկ խոնարհելու նրա կիսանդրու առջև։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չափազանց բարձր է գնահատում հերոսի կատարած մեծ աշխատանքը. «Ռազմական գործիչ, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է Հայաստանին, մեր ժողովրդին։ Նրա ծառայության, աշխատանքի, չարչարանքի արդյունքն է երկրապահը, հայկական բանակը։ Վազգեն Սարգսյանի կերպարը պետք է օրինակ հանդիսանա մեզ բոլորիս համար, և մենք պետք է նրա պատգամները կիսատ չթողնենք»,-շեշտեց նա։ «Մնացած գործերին իր հոգով, հավատքով, իր գաղափարով տեր է կանգնում։ Կարող ենք գրող Վազգենի մասին խոսել, կարող ենք ֆուտբոլիստ Վազգենի մասին խոսել, զորավար, սպարապետ, զինվոր։ Նա ամեն ինչ էր և ամեն տեղ»,-նշեց Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը։ manvel «Սպարապետը սպարապետա էլի»,-իր հերթին ասաց գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա շեշտեց, որ Վազգեն Սարգսյանը հզոր, ուժեղ մարդ էր։ Ինչպիսի՞ն կլիներ երկիրը, եթե նա ողջ լիներ, ասաց. «Ինչպես կլիներ՝ չեմ կարող ասել, բայց որ լավ պիտի լիներ, դա չենք էլ կասկածում։ Այսօր էլ, փառք տիրոջը՝ լավ է, վատ չի»։ Գեներալը կիսվեց նաև սպարապետի հետ ունեցած հուշերով. «Մենք միշտ կապված ենք եղել իրար հետ։ Որ սահմանից գալիս էինք, կանչում էր։ Որ մի րոպե աչքին չերևայինք, կորեինք, կռիվ-դավին սկսվում էր, էլի։ Գոռում էր՝ Սեյրան, Մանվել, ո՞ւր եք։ Ասում էինք՝ թող, այ մարդ, մեր համար հանգիստ կանգնած ենք, էլի»։ Հարցին, թե ի՞նչը չէր սիրում, նա նշեց. «Սուտը, սուտ չէր սիրում։ Ճիշտն ասեիր՝ կարող էր հասկանալ, ներել, բայց որ սուտ ասեիր՝ կյանքում չէր ների»։ saroyan