Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Սուքիասյանը նոր հավաքական է ստեղծում

Սպորտ
gag

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտի 4-6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հավաքի վերջում մեր ընտրանին կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ: Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է միայն ՀՀ առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների: Ահա նրանք. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան  «Միկա» Գեւորգ Պռազյան    «Արարատ» Գոռ Մանուկյան    «Փյունիկ»   Պաշտպաններ Նորայր Գրիգորյան «Արարատ» Վարազդատ Հարոյան «Փյունիկ» Տարոն Ոսկանյան      «Փյունիկ» Արթուր Քարտաշյան  «Փյունիկ» Արտակ Եդիգարյան   «Ալաշկերտ» Սերգեյ Ավագիմյան    «Արարատ» Րաֆֆի Կայա            «Արարատ» Լեւոն Հայրապետյան    «Փյունիկ» Կամո Հովհաննիսյան   «Փյունիկ»   Կիսապաշտպաններ Դավիթ Մանոյան      «Փյունիկ» Դավիթ Հակոբյան      «Շիրակ» Տիգրան Բարսեղյան    «Գանձասար» Բենիկ Հովհաննիսյան  «Արարատ» Զավեն Բադոյան        «Բանանց» Նաիրի Մինասյան      «Բանանց»   Հարձակվողներ Վարդան Պողոսյան    «Փյունիկ» Միհրան Մանասյան    «Ալաշկերտ» Էրիկ Պետրոսյան       «Փյունիկ» Գեւորգ Նռանյան        «Արարատ»   Հավելենք, որ Հայաստանի հավաքականի նախորդ ուսհավաքին հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում են դարպասապահ Գեւորգ Կասպարովը, կիսապաշտպաններ Արթուր Յուսպաշյանն ու Արտակ Գրիգորյանը: