Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 քաղաքական ուժերի երթ-հավաքն ավարտվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
ert

20,00 Մարտի մեկի հավաք-երթը հասավ մինչեւ Մյասնիկյանի արձանի հարակից տարածք։ Երթի մասնակիցները հարյուրավոր մեխակներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին  անմեղ զոհերի հիշատակին։ Ծաղիկներ դրեցին նաև ոստիկանները՝ իրենց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Թեև ակցիան ավարտվել էր, սակայն Մյասնիկյանի արձանի մոտ ելույթներ եղան: 6 քաղաքական ուժերից ելույթ ունեցան Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ այլք։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ շարունակելու են հետեւողական լինել եւ պայքարի միջոցներ են փնտրելու։ Տեղեկացրեց, որ մարտի 18-ին, ժամը 18։00-ին՝ Ազատության հրապարակում կանցկացվի հանրահավաք։ 19,05 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս մասնակցում է մարտի մեկի հավաք-երթին. «Մենք այստեղ ենք հարգանքի տուրք մատուցելու 2008 թվականի մարտի մեկի զոհերին եւ պարտավոր էինք այստեղ լինել»,-ասում  է վարչության անդամ  Նիկոլ Փաշինյանը, ով նշեց մարտի մեկի դեպքերի առաջին երկու մեղավորների անունները՝Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Գտնում է՝ առանց քաղաքական փոփոխությունների՝ ոչ մի բացահայտում չի լինի։  18,45 Ընդդիմադիր ճակատի կազմակերպած երթը մեկնարկել է: Մասնակիցներն այս պահին Մաշտոցի պողոտայում են: Նրանց ինչպես միշտ,  ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ, որոնց այս անգամ հրահանգվել է  հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ոստիկանները  ներկայացել են  մեխակներով: robert10 18,30 Այսօրվա հավաք-երթին է մասնակցում մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝Սարգիս Քլոյանը, ով «Ա1+»-ի հետ զրույցում ասաց.  «Մարտի մեկը մեզ համար սեւ սգի օր է։ Այս իշխանությունները գարնան 1-ին օրը գնդակահարեցին մեր անմեղ երեխաներին, որոնք ոչ մի կապ չունեին քաղաքականության հետ։ Միայն իշխանափոխությունից հետո գործը կբացահայտվի»։ Մարտի մեկի երթն ընթանում է Ազատության հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Մյասնիկյանի արձանի հարակից տարածք: 18.05 ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօր Ազատության հրապարակից անցկացնում են համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության զոհերի եւ որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության: Երթը կընթանա Ազատության հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Մյասնիկյանի արձանի հարակից տարածք: akcia 1