Բանակը զենք բաժանեց նույնիսկ քաղաքացիական անձանց (տեսանյութ)
2008-ի փետրվարի 29-ի իրիկունը Ազատության հրապարակը գարունից ավելի մեծ սպասելիքներ ունի, քան Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից Գարնան առաջին լուսաբացին հայրենի ոստիկանությունն ընտրում է սեփական ժողովրդի վրա հարձակվելու տարբերակը՝ առանց ծեր եւ կին հարցնելու։ Ոստիկանությունը վստահեցնում է, որ պատճառ ուներ կիսաքուն ժողովրդի վրա հարձակվելու։ Ի՞նչ էր Ազատության հրապարակում հավաքվածների ուզածը՝ նրանք պահանջում էին չեղյալ համարել 2008-ի փետրվարի 19-ի նախագահի ընտրությունների կեղծված արդյունքները, ըստ որոնց հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ոստիկանությունն արագ է մաքրում հրապարակը ցուցարարներից: Ձերբակալում է նույնիսկ 15 տարեկան երեխայի։ Առավոտյան 10-ին ժողովուրդն սկսում է հավաքվել Մյասնիկյան հրապարակում։ Փողոցներում ոստիկանությունից հետապնդվածների արյան հետքերն են: Ոստիկանությունն այստեղ էլ է փորձում դառնալ դրության տերը։ Այստեղ ոստիկանությունը ձախողում է: Հրապարակ են ժամանում ընդդիմության առաջնորդները, Լեւոն Տեր Պետրոսյանից բացի։ Հրապարակում ժողովուրդը միակ իշխանությունն է։ Նույն օրվա ժամը 17-ին Երեւանում է բանակը: Բանակը զենք է տալիս նույնիսկ քաղաքացիական հագուստ հագածներին: Երեւան է շարժվում բանակային ծանր տեխնիկան: Մաշտոցի պողոտան լցվում է նոր զինվորներով։ Ժամը 10-ից հետո զորքերն սկսում են կրակել, առայժմ միայն օդ՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Այդ ընթացքում մեծացվում է ոստիկանական զորքերի կուտակումը Մաշտոցի պողոտայի վերջնամասում: Հայտնվում են դիմակավոր զինված մարդիկ։ Կես ժամից արդեն հնչում են առաջին դիմահար կրակոցները, տեղեկություններ են ստացվում առաջին զոհերի մասին: Իսկ առավոտյան արձանագրված 8 զոհից հետո արշալույսներն իրադարձության կենտրոնում խաղաղ են: Մարտի 1-ից 3 օր հետո արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողնում Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի որոշումը, որով Հանրապետության նախագահ է հռչակվում Սերժ Սարգսյանը: Ավելին՝ տեսանյութով