Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրանը կարող է չեզոքացնել Թուրքիային և Ադրբեջանին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
iranaget-nkar-1

Իրանի մեջլիսի ընտրությունների արդյունքում երկու հայ պատգամավոր՝ Ժորժ Աբրահամյանը և Կարեն Խանլարյանը, մտան խորհրդարան: «Հայ գործիչներից ակնկալիքները բավականին մեծ են»,-այսօր ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը: Նրանք կարող են նպաստել հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը, հատկապես՝ այս փուլում, երբ հնարավորություն կա համատեղ մի շարք ծրագրեր կյանքի կոչելու: «Իրանը չափազանց կարևորում է Հայաստանը որպես տարանցիկ գոտի օգտագործելու հարցը»,-նշեց պարոն Յարալյանը` հավելելով, որ մեր երկիրն այս առումով շատ ավելի մեծ շանսեր ունի, քան Ադրբեջանը: Ինչ վերաբերում է հայ-իրանական երկաթգծի կառուցմանը, իրանագետն այն անիրատեսական չի համարում: «Սա առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար: Չինաստանը խոստացել է մեր կողմից կատարվելիք ծախսերի 60 տոկոսը վերցնել իր վրա, իսկ մնացած 40-ի պարագայում, իրանական կապիտալի ապասառեցումից հետո հույս կա, որ դա էլ կարող է իր վրա վերցնել հենց Իրանը»: Այդ երկիրն, ըստ պարոն Յարալյանի՝ լավ գիտակցում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի առկայությունը. «Ուժեղացնելով Հայաստանին՝ Իրանը կարող է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի բացասական ազդեցությունը»: Իսկ փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի՝ Իրան այցի վերաբերյալ իրանագետը նշեց. «Ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են ուռճացված ներկայացնել այդ այցը: Դրանք ադրբեջանական քարոզչության հետևանք են»: