Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» ԱՄՆ-ում պարտվեց վերջին խաղում

Սպորտ
5ab3fb1e4a58e1b02d8752caa3e55ba0

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք կազմակերպող Երեւանի «Արարատը» անցկացրել է վերջին ստուգողական խաղը: Մեր թիմը հանդիպել է Հարավային Կորեայի 7-ակի չեմպիոն «Սոնամի» հետ: «Արարատը» չնայած երեք անգամ գրավել է մրցակցի դարպասը, սակայն ի վերջո պարտություն է կրել, քանի որ մեկ գնդակ ավելի է բաց թողել՝ 3:4: Մեր թիմից աչքի են ընկել լեգեոնականներ Էդվին Ռիվասն ու Քրիստիան Չանեյը, ինչպես նաեւ հարձակվող Գեւորգ Նռանյանը: Այս խաղով «Արարատն» ավարտեց իր ամերիկյան ուսհավաքը եւ այսօր վերադառնալու է Երեւան: