A
A
Հայերեն ստեղնաշար դպրոցներում. պատգամավորի առաջարկը (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր խոսեց մայրենի լեզվի պապանման խնդրի մասին: «Համացանցում և դրանից դուրս հայատառ հայերենն իր դիրքերը զիջում է: Հայաստանում կրթություն ստացած երեխան, թղթի վրա շարադրելիս՝ հաճախ նախապատվությունը տալիս է հենց տրանսլիտին, քանի որ սա է սոցիալական ցանցերում իր շփման ձևը»: Պատգամավորը նշեց, որ իհարկե, նմանատիպ խնդիրներ եղել են նաև այլ երկրներում, որոնց հաջող փորձը կարելի է ուսումնասիրել և կիրառել: «Որպես արդյունավետ միջոց, կուզեի նշել պետական միջոցներով ձեռք բերվող համակարգիչներին ներկայացվող չափանիշներում հայերեն շարվածքի պահանջը»,-ասաց նա: Գործիչը նաև այլ առաջարկ ունի. «Գուցե անհրաժեշտություն կա նաև դպրոցներում աշակերտներին հայերեն ստեղնաշարերով տեքստեր հավաքել սովորեցնելու պարտադիր ծրագրի ներառումը»: