Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թաթոյանը սպասարկել է ՀՀԿ շահերը» (տեսանյութ)

Քաղաքականություն
0c_xx_1xjRc

«Արման Թաթոյանը ՄԻԵԴ-ում շուրջ երկու տարի սպասարկել է Հանրապետական կուսակցության քաղաքականության շահերը»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։ Ըստ նրա՝ եթե նախկինում ՄԻՊ-ին նշանակում էր ՀՀ նախագահը, ապա այսօր այդ գործառույթն իրականացվում է Հանրապետական կուսակցության կողմից։ «Պարոն Թաթոյանը ՄԻԵԴ-ում շուրջ երկու տարի կատարել է ՀՀԿ քաղաքականության սպասարկումը, այն է ՝ թույլ չտալ, որ արձանագրվի, որ ՀՀ-ում կան քաղաքական հալածյալներ, որ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները եւ այլն։ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Արման Թաթոյանը անդեմ գործիչ է, իսկ ՄԻՊ-ի պաշտոնում պետք է նշանակել մեկին, ում ժողովուրդը ճանաչում է եւ վստահում։ Պատգամավորը խոստացավ դեմ քվեարկել նրա նշանակմանը։