A
A
Կնոջն արգելել են տեսակցել Գասպարիին
Քիչ առաջ խմբագրություն էր զանգահարել ակտիվիստ Վարդգես Գասպարիի կինը։ Նա հայտնեց, որ այսօր իրեն թույլ չեն տվել տեսակցել կալանավայրում գտնվող ամուսնուն։ Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, ասաց, որ կարողացել է միայն հանձնուքը փոխանցել։ Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է: Գասպարին մեղադրվում էր վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Նրան կալանավորել են՝ առանց նախապես զգուշացնելու։