A
A
«Արարատը» պարտվեց «Նյու Յորք Կոսմոսին»
Երեւանի «Արարատը» ստուգողական հերթական խաղում պարտվել է «Նյու Յորք Կոսմոս» հանրահայտ թիմին: Խաղը տեղի է ունեցել ամերիկյան Գլենդորա քաղաքի «Ցիտրուս» մարզադաշտում: Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացել է «Նյու Յուրք Կոսմոսի» զիմբաբվեցի հարձակվող Լակի Մկոսանին, իսկ ընդմիջումից հետո ուրուգվայցի Սեբաստիան Գենզատին կրկնապատկել է այն: Այդպիսով, «Արարատը» 0:2 հաշվով պարտություն կրեց ԱՄՆ-ում անցկացրած երկրորդ ստուգողական խաղում: Մինչ այդ արարատցիները նվազագույն հաշվով հաղթել էին «Ֆրեզնո» թիմին: Հաջորդ խաղը «Արարատը» կանցկացնի փետրվարի 23-ին, հարավկորեական «Սունամի» հետ: