Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդիկ գործարարները կգան գինու եւ կոնյակի ետեւից

Տնտեսություն
gay

Հայկական կոնյակն ու գինին կարտահանվեն Հնդկաստան։ Իսկ հնդկական գյուղտեխնիկան կաշխատի Հայաստանում։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գյուղնախարարի Հնդկաստան եռօրյա պաշտոնական այցի ընթացքում Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ նրանք քայլեր են մտածել՝ ոլորտն առավել զարգացնելու վերաբերյալ՝ համապատասխան աշխատանքային խմբերի միջոցով։ Իսկ դեսպանատանը հայ  համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժանանակ Սերգո Կարապետյանը մանրամասնել է, որ համագործակցությունը երկու մակարդակով է լինելու՝ պետական եւ գործարարների։ Հնդիկ գործարարներին հետաքրքրում են հայկական գինիները։ Իսկ որակում համոզվելու համար նախարարը նրանց հրավիրել է Հայաստան։ «Մեր խաղողագործությունը բարձր մակարդակի վրա է, արտահանումն է խնդիր»,- ասել է նախարարը դեսպանատանը կայացած հանդիպմանը։ Ի դեպ, Դելիում բնակվող հայերի մի մասը  հայաստանցիներ են, որոնք կամ ուսման նպատակով են այնտեղ, կամ ամուսնացել են ազգությամբ հնդիկների հետ։ Գայանե Հակոբյան Դելի hnd1 hnd2 3 4 5 6