Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» 9:1 հաշվով ջախջախել է մրցակցին

Սպորտ
gag1

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մասնակից Գյումրիի «Շիրակն» այսօր անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը Ռուսաստանում, որտեղ այժմ ուսհավաք է կազմակերպում: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը, գյումրեցիները մրցել են Սոչիի հավաքական թիմի հետ եւ հաղթել 9:1 գերխոշոր հաշվով։ «Շիրակի» կազմում երկուական գոլ են խփել Դավիթ Հակոբյանը, Դրիսա Դիարասուբան, Ռումյան Հովսեփյանը, մեկական՝ Արամ Մուրադյանը, Վահան Բիչախչյանը եւ Օդիլոն Կուակուն։ Հաջորդ ստուգողական խաղը «Շիրակը» կանցկացնի փետրվարի 23-ին, Ռուսաստանի պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ուֆայի» հետ: