A
A
«Արարատը» hաղթեց ամերիկյան թիմին
Երեւանի «Արարատն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց ԱՄՆ-ում, որտեղ թիմն ուսումնամարզական հավաք է կազմակերպում: Մեր թիմը Ֆրեզնո քաղաքում մրցել է տեղի «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ: Ինչպես տեղեկացնում է «Ֆրեզնո Բի» կայքը, խաղն ավարտվել է արարատցիների նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 42-րդ րոպեին խփել է հարձակվող Դավիթ Հովսեփյանը: «Արարատը» երկրորդ խաղակեսն անցկացրել է 10 հոգով, քանի որ մեր թիմի պաշտպան Գորիկ Խաչատրյանը 44-րդ րոպեին նախ զգուշացվել, ապա հեռացվել է խաղադաշտից: Հաջորդ հանդիպումն «Արարատն» անցկացնելու է փետրվարի 20-ին: Մեր թիմը նույն մարզադաշտում կհանդիպի Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի լիգայի գործող չեմպիոն «Նյու Յորք Կոսմոսի» հետ: