Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր վարկ՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար (տեսանյութ)

Տնտեսություն
zaxaryan

Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի՝  ՀԷՑ-ի պարտքը մարելու  համար։ Այսօր կառավարության  նիստի ավարտին հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ ՀԲ-ի հետ համաձայնություն արդեն ձեռք բերվել է, վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը՝ 1.5 տոկոս։ Զախարյանը նշեց, որ հենց այդ վարկի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել. «Դա էլեկտրաէներգիա արտադրած ընկերությունների, էլեկտրաէներգիայի դիմաց չվճարված գումարն է, ՀԷՑ-ի չվճարածը, բացի այդ, նաեւ որոշակի փոխառնությունների համար է»: Լրագրողների մյուս հարցերին Զախարյանը հրաժարվեց պատասխանել ու հեռացավ: