A
A
Նոր օրենքը բարձրացնելու է դեղերի գները. Վահե Վարսանյան (տեսանյութ)
«Ա1+»-ի զրուցակիցն է «Վագա ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը։ «Դեղերի մասին» նոր օրենքն արդյո՞ք կբերի դեղերի գների նվազեցման։ Ըստ Վահե Վարսանյանի՝ հակառակը, այն բերելու է դեղերի գների բարձրացման, առնվազն գները նույնը կմնան. «Օրենքի ընդունումից հետո այն արգելքները, որ դնելու է Առողջապահության նախարարությունը, այն սանձարձակ լիազորությունները, որ նրանք ստանալու են, ոլորտն օրենքից դուրս է բերելու, մրցակցության սահմանափակում է լինելու, ինչը չի կարող չբերել գների բարձրացման»։